Armenian News Network / Groong
March 9, 2024
ՓԱՌԱՎՈՐՅԱԼ
Երկինքը և երկիրը կապված չեն
իրար հետ
Ցնծության ու սուգի դյութական
շղթայով։
Արձագանքված սերն է,
Որ ոսկե օղով հանգուցել
է
Տիեզերքի անհունությունը
Սփոփանքի պատրանքներով․․․
Նրբին մատներով ոսկեծղի,
Հորինել է
Ծաղիկների թերերը,
Ասեղնավոր եզրերով,
Գալարուն կորություններով,
Գեղանի մերկության նրբին ձեվերով,
Եվ հյուսել է այս գույները,
Երկնի կապույտը,
Արեվի շողերը,
Արշալույսի ցոլերը,
Որ համբուրվում են իրար հետ,
Իմ հետ,
Եվ լուսավորում են այգը,
Ծնում են օրավուրը․․․
Հազար կույսերից
Ճաճանչների հազար աչքեր
Թարթում են,
Հազար գույներով ու խաղով,
Կյանքի զրնգոցով քաղցրահունչ,
Ձեվերի ու երանգների անեզրությամբ․․․
Դաշտերի ու լեռների գունեղ
երազը,
Հույսի ժպտուն ոլորտում,
Ցնծության նոր ու պայծառ
աստղեր է ծագեցնում,
Սիրո հայացքի լճակներում թաքցրած
Ոսկեփոշին է շաղ տալիս
Կյանքի վրա,
Որ ապրվում է,
Որպես սիրաբանություն անհափրելի։
Իմ ցանկությունների անհոգ խուժանը
Խուժում է
Լավամետ նպատակներով,
Ճոխանում է կյանքը
Խանդավառ ճիգով ու եռանդով,
Որ պարգեվ է արարչական,
Վեհ, պանծալի եվ օրհնելի,
Իսպառսպուռ սաղմոսերգված ու փառավոր․․․
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Grish Davtyan
has published
three books of his poetries in Armenian, and one book in English. He is the
president of the Armenian Writers Association of California,
and founding and former editor of The Literary Groong. https://groong.org/tlg/ |
|
© Copyright 2024 Armenian News Network/Groong and the
author.
| Home | Administrative | Introduction | Armenian News | Podcasts | Feedback |